Միջազգային

Իրաքում և Սիրիայում կռվում են ԻՊ-ի 15 հազար անդամներ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Իրաքում և Սիրիայում կռվում են ԻՊ-ի 15 հազար անդամներ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» շարքերում կռվում է շուրջ 15 հազար զինյալ 83 երկրից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ կոչ անելով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻՊ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ուղղությամբ: Նա հայտարարել է, որ պետք է խորապես վերլուծել ահաբեկչության ի հայտ գալու և տարածման պայմանները, և հնարավորություն գտնել դրանք վերացնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված` ԱՄՆ-ի քաղաքացի Պիտեր Քեսիգի, ինչպես նաև 15 սիրիացի զինծառայողների սպանությունը: ՄԱԿ-ի անդամները հանցագործությունները որակել են սարսափելի և նողկալի արարք՝ նշելով, որ անհրաժեշտ է դրանք կատարողներին պատասխանատվության ենթարկել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում