Միջազգային

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ Է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ Է արել հրաժարվելու Փենյանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք Է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից: Փետրվարի 2-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել Է Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատճառը, որ Կորեական թերակղզում իրադրությունը (պարբերաբար) սրվում Է, ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն Է: Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ը կատարել Է հարյուրավոր համատեղ զորավարժություններ, որոնք նա խոստացել Է դադարեցնել, եւ Հարավային Կորեային կամ Կորեական թերակղզուն հարեւան տարածքներին մատակարարել Է ամենաարդիական հարձակողական միջոցներ եւ միջուկային ռազմավարական սպառազինություն, ինչն ուղղակի սպառնալիք Է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- հայտարարել են նախարարությունում:

Փենյանը հիշեցրել Է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հայտարարությունը, որը հունվարի 14-ին նշել Է, որ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սոսկ կսրեն իրադրությունը: «ԱՄՆ-ը պետք Է դադարեցնի գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկի համար, եւ հրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, նախքան այսպես կոչված դիվանագիատական լուծման եւ երկխոսության մասին հրապարակավ խոսելը»,- ասված Է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ը պահանջել Է փետրվարի 3-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ հանդիպում ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների շուրջ: ԱՄՆ-ը ձգտում Է հասնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդլայնման նոր հրթիռային փորձարկումների համար: Հունվարի կեսերին նա արդեն փորձել Է հանդես գալ նման նախաձեռնությամբ, սակայն հավանություն չի ստացել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում