Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել Երևանի քաղաքապետին ու ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միասին նախանշել են դեռ 2017-2018 թվականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Երևանի ավագանու հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ու հաջողություններ մաղթելով ավագանու հետագա աշխատանքներին:

«Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, քանի որ իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով՝ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևանում, «Իմ քայլը» դաշինքի, ինչպես նաև ավելի վաղ գործած «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն է: «Դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականն ու արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրն ու ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռ 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ այս ընթացքում ՀՀ կառավարությունն էական ու արդյունավետ աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին՝ ֆինանսական տարբեր գործիքներով շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ անելով:

Ելույթի ավարտին Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին քաղաքական սկզբունքայնության համար՝ նշելով, որ դա շատ էական է տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական ինստիտուտների կայացման ճանապարհին:

Հայերեն English Français Русский

Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը

Մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար

Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վեդիի մերձակայքում գտնվող նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել

Evocabank-ն ու Wilco-ն ներկայացնում են բացառիկ համատեղ քարտ՝ Wilco-ի հաճախորդների համար

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ

ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն

Ընտրակաշառք տալու համար պատիժը կսահմանվի մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը