Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Ուրարտու»-ն լավ պաշտպանվեց և առավել լավ հարձակվեց. գլխավոր մարզիչ

«Ուրարտու»-ն լավ պաշտպանվեց և առավել լավ հարձակվեց. գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ խաղի հաղթանակը կապում է լավ պաշտպանության և առավել լավ հարձակման հետ:

«Ուրարտու»-ն շատ լավ պաշտպանվեց և միևնույն ժամանակ ավելի լավ հարձակվեց: Մենք ավելի լավ ռոտացիա ունեինք, քան հակառակորդինն էր: Մի քանի բասկետբոլիստներ խաղը վերցրեցին իրենց վրա և կարողացան բեկել դրա ընթացքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:

Մարզչի խոսքով` հերթական մարզումից հետո «Ուրարտու»-ի բոլոր բասկետբոլիստները ուսումնասիրել են նախորդ խաղի թույլ և ուժեղ կողմերը: «Մեզ «Արսենալ»-ի դեմ խաղում միայն հաղթանակ է պետք: Եվ պետք է հաղթենք 8 միավորի առավելությամբ»,-եզրափակեց Պողոսյանը:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ի հետ:  Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց և թիմերը բաց չթողեցին իրենց հնարավորությունները: Առաջին քառորդն ավարտվեց հավասար՝ 23:23 հաշվով: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ստացավ` առաջ անցնելով հաշվի մեջ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:38 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի: Երրորդ քառորդում բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ն առավել հաջող էր գրոհում և պաշտպանվում և զիջեց միայն երեք միավորի տարբերությամբ` 63:60: Վերջին քառորդում «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի առավելությունը և հաղթեց 91:79 հաշվով:

ԵԱՏՄ գավաթի շրջանակներում «Ուրարտու»-ն վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին՝ մրցելով ռուսաստանյան «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:00-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am