Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առնվազն ութ երկրներում, այդ թվում՝ Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողբերգական միջադեպից հետո սուգ են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան։ Այս երկրներին են միացել նաև Հնդկաստանը Տաջիկստանը և Թուրքիան։

Երկրների մեծ մասում հայտարարված է մեկօրյա սուգ, միայն Սիրիայում և Լիբանանում այն ​​կտևի երեք օր, իսկ Տաջիկստանում՝ երկու օր։ Իսլամական հանրապետությունում սգո միջոցառումները կտևեն հինգ օր:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am