Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ  Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել:

Հայաստանի ներկայացուցիչներից 4-ական  միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարները 5,5 միավորով Հնդկաստանի և ԱՄՆ մասնակիցներն են:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am