Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը

Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած 
տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարան Թեհրանին է փոխանցել նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ուղղաթիռի կործանման հետ կապված և որոնողական աշխատանքների ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։ «Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր բաց են մնում։ Անկարային, բնականաբար, հետաքրքրում են այդ հարցերի պատասխանները»,-գրում է թերթը։

Թուրքիան ուղղաթիռի կործանումից հետո վթարի վայրը տեղորոշելու աշխատանքներին օգնելու համար Իրան էր ուղարկել 32 լեռնագնաց, վեց միավոր տեխնիկա և գիշերային տեսանելիության համակարգով զինված մեկ ուղղաթիռ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը,մինչև ընտրությունների անցկացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am