«Բանանց»-ը 12 ֆուտբոլիստ է հրավիրել մինչև 19 տարեկանների թիմ
15:35, 7 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբից ֆուտբոլի Մ-19 տարեկանների թիմ է հրավիրվել 12 ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը դեկտեմբերի 11-13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ ակադեմիայում: «Բանանցից» հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները. Նարեկ Հովհաննիսյան, Նարեկ Գրիգորյան, Արսեն Եղիազարյան, Ֆելիքս Խաչատրյան, Դավիթ Փարեմուզյան, Արման Ղազարյան, Անդրանիկ Բաղրամյան, Սարգիս Սարգսյան, Դանիել Պետոյան, Արթուր Միսկիրիջյան, Մհեր Սուքիասյան, Տիգրան Այունց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում