Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում

Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի ու մեր երկրի պատմության համար: Մահացել է ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am