Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սաակաշվիլին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը

Սաակաշվիլին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Սաակաշվիլին ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում:

Վրաստանի նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Նա նաև նշել է, որ Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, սակայն հավելել է, որ դրա համար դեռ ուշ չէ:

«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան,  այն ճիշտ օգտագործի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am