Հասարակական

Գագիկ Միրիջանյանը համոզված է՝ անցած ուղին հնարավորություն կտա արդյունավետ աշխատել Արմավիրի մարզպետի պաշտոնում 

1 րոպեի ընթերցում

Գագիկ Միրիջանյանը համոզված է՝ անցած ուղին հնարավորություն կտա արդյունավետ աշխատել Արմավիրի մարզպետի պաշտոնում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը համոզված է, որ իր անցած ուղին և աշխատանքային փորձը հնարավորություն կտան արդյունավետ աշխատել նոր պաշտոնում: «Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, իմ մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել մարզին: «Կարծում եմ, որ իմ անցած ուղին և աշխատանքային փորձը կօգնեն ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար: Իմ մասնագիտության մեջ առաջնային եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը: Մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»,- ասաց մարզպետը:

Միրիջանյանը մարզպետի պաշտոնում նշանակվել է կառավարության հունիսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում