Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունից Կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը հանդիպել է բրիտանացի քաղաքաշինարար Գոռանա Շեֆերդին և ճարտարապետ Փոլ Կալլիգանին, ովքեր երկօրյա այցով Հայաստան են ժամանել՝ բրիտանական բիզնես պատվիրակության շրջանակում՝ խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի զարգացման համատեքստում, որը դեռևս 2017 թ. սեպտեմբերին կարևորել էր ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը:

Ողջունելով հյուրերին, Ա. Մինասյանը առանձնացրել է երեք ուղղություն՝ կարևորելով քաղաքաշինական լքված տարածքների և միջազգային փորձի ներդրմամբ՝ քաղաքային մաշված հյուսվածքների վերակենդանացումը, երկու երկրների ճարտարապետների միավորումների՝ Հայաստանի ճարտարապետների պալատի և Անգլիական RIBA-ի(բրիտանացի ճարտարապետների արքայական միավորում), ինչպես նաև՝ Հայաստանի և Մեծ Բրիտանացի մասնագիտական մասնավոր հատվածների համագործակցությունը:

 Այս առումով անդրադարձ է արվել մասնագիտական շրջանակների համար թեմատիկ սեմինարների, վարպետաց դասերի, ինրպես նաև՝ համատեղ ուժերով ցուցահանդեսների կազմակերպմանը՝ փորձի փոխանակման ակնկալիքով:

Բրիտանացի մասնագետները չթաքցնելով իրենց հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել վերը նշված ուղղություններով փուլային համագործակցություն սկսելու համար, նշելով, որ ապագայում, ճանաչողական նպատակով համատեղ հանդիպման կազմակերպմամբ էլ կարելի է քաղաքաշինական հստակ ծրագրերի ուսումնասիրության ու հայեցակարգի մշակման փորձի սկիզբը դնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am