Հասարակական

Երևանի մանկապարտեզներն այս տարի ավարտելու է 9500 երեխա

1 րոպեի ընթերցում

Երևանի մանկապարտեզներն այս տարի ավարտելու է 9500 երեխա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն այս տարի կավարտի 9500 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացված հարց ու պատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝առաջին դասարանցիներին, նախակրթարան հաճախող և սոցիալապես անապահով խավին պատկանող երեխաներին Երևանի քաղաքապետարանը կտրամադրի դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետՌուզաննա Զաքարյանն էլ հավելեց, որ պատշաճ մակարդակով կկազմակերպվեն նաև երեխաների ամառային արձակուրդները: Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում բակային ճամբարներ կանցկացվեն, իսկ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների, սակավ ապահովված բազմազավակ և ծնողազուրկ երեխաները կհանգստանան Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: «Հունիսի 19-ից երեք հերթափոխով 7-13 տարեկան 1200 երեխա կմեկնի հանգստի»,-ասաց Զաքարյանը, հավելելով, որ երևանյան ամառ ծրագրի շրջանակներում ևս տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում