Մշակույթ

Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և մշակութային ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում հյուրերը շնորհավորեցին նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այնուհետև՝ ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվեցին համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը:

Նախարար Լիլիթ Մակունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունների և գործուն համագործակության համար: Առաջարկ հնչեց նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Իր խոսքում Լիլիթ Մակունցը վստահություն հայտնեց, որ կգտնվեն առավել արդյունավետ ձևաչափեր` համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ ի նպաստ մշակույթի զարգացմանն ու մեր երկրի բարօրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում