Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը նոր համաձայնագրի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը նոր համաձայնագրի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Աշոտյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- գրել է Արմեն Աշոտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում