Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան /լրացված/

Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն 
կան /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: Առաջադրման համար անհրաժեշտ էր 35 ստորագրություն: 

լրացում- «Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջադրման փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով ՀՅԴ-ի և «Ելք»-ի ձայները, կարծում եմ, որ մեր 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի կարողանանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մենք ունենք բացականեր, ովքեր արտերկրում են»,- նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ մեկ օր հետո հայտարարեց, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, սակայն նշեց, որ այս դեպքում հաղթել է խոհեմությունը: «Ես հույս ունեմ, որ ի վերջո հաղթեց  ժողովրդի դեմ չգնալու սթափ մոտեցումը: Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքն ու տեսակետը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝  Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]