Քաղաքականություն

Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

1 րոպեի ընթերցում

 Կարեն Կարապետյանն առաջարկում է մի քանի երկրի հետ մեղմացնել վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է մեղմացնել վիզային ռեժիմը: Միաժամանակ, վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեց` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ԱԳՆ-ին ներկայացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ:

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Իր հերթին, Շավարշ Քոչարյանը ևս նշեց, որ այդ աշխատանքները տարվում են:

«Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը մեղմացնել որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - նկատեց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում