Քաղաքականություն

Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները սակավամարդ հանրահավաք անցկացրին

1 րոպեի ընթերցում

 Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները սակավամարդ հանրահավաք անցկացրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների սակավամարդ հանրահավաքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանախոսներն իրենց խոսքում ևս արձանագրեցին հանրահավաքի սակավամարդ լինելու փաստը և անդրադարձան ներքաղաքական զարգացումներին ու իրենց հետագա անելիքներին:

Նրանք նշեցին, որ պատրաստ են շարունակել պայքարը հանուն իրենց բարձրացրած խնդիրների և նպատակների իրականացման:

Ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում