Քաղաքականություն

Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Հռոմում փորձել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ Հռոմի իր հյուրանոցի համարից, որում երևում է, որ ոստիկանները ներխուժել են նրա համար և գործողություններ են իրականացնում: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,-գրել է Փաշինյանը։

2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առժամանակ ընդհատակ էր անցել, Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ հետախուզումէր հայտարարվել, իսկ Իտալիայի ոստիկանությունը աչալուրջ է գտնվել և փորձել է ձերբակալել նրան 10 տարի անց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում