Տնտեսություն

Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 30 տոկոսով

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 30 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով։

2015թ-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում