Միջազգային

Անհայտ անձինք Անգելա Մերկելի ընդունարանի մոտ խոզի գլուխ են նետել

1 րոպեի ընթերցում

 Անհայտ անձինք Անգելա Մերկելի ընդունարանի մոտ խոզի գլուխ են նետել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Գերմանիայում Շտրալզունդի ոստիկանությունը ուսումնասիրում է միջադեպը՝ կապված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի մոտ նետված խոզի գլխի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ ըստ ոստիկանության՝ գտածոն հայտնաբերվել է շաբաթ օրը վաղ առավոտյան թաղամասի պարեկության ընթացում:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ կենդանու գլխի վրա Մերկելին ուղղված «վիրավորական մակագրություն» էր արված, որի բովանդակությունը չեն մանրամասնել: Ոստիկանությունն արդեն դիմել է տեղի բնակչներին՝ խնդրելով տեղյակ պահել, եթե նրանք որևէ տեղեկություն ունեն: Կանցլերին վիրավորանք հասցնելու առիթով գործ է հարուցվել:

Եվրոպական ԶԼՄ-ները նշում են, որ այս տեսակ միջադեպ Գերմանիայում վերջին ամիսներին առաջին անգամ չէ տեղի ունենում: Հրապարակումները շեշտում են, որ այդ այլատյաց բնույթ կրող վանդալիզմի ակտերի ընթացքում օգտագործվում են խոզի տարբեր մասեր, որը մուսուլմաններին արգելված է օգտագործել:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում