Հասարակական

ՀՀ Զինված ուժերը ժամանակին համալրվում են բարձրորակ սննդով

2 րոպեի ընթերցում

ՀՀ Զինված ուժերը ժամանակին համալրվում են բարձրորակ սննդով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը լրագրողներին ներկայացրեց պարենամթերային և կենտրոնական նյութական բազաների գործունեությունն ու գործառույթները: Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանի խոսքով` կենտրոնական պարենամթերային բազա մտնող մթերքները, երկու լաբորատորիաներում որակի փորձաքննություն անցնելուց հետո տեղափոխվում են Սիսիանի և Վանաձորի մարզային պահեստներ, իսկ այնտեղից էլ բաժանվում զորամասերին:

«Փչացող մթերքները պահվում ու տեղափոխվում են սառնախցերում: Հայկական բանակի ճաշացանկում բազմաթիվ տաք կերակրատեսակներ կան՝ ապուրներ, բրնձից, հնդկաձավարից, ոլոռից, լոբուց պատրաստված կերակրատեսակներ, մակարոնեղեն, տավարի, հավի մսով ճաշեր, երշիկ, պանիր, մարինադներ, ջեմ և խտացրած կաթ: Սննդամթերքների պիտանելիության ժամկետների խնդիրներ չունենք: Պիտանելիության ժամկետն, օրինակ մսի համար, մատակարարման պահին ունենում է 80 տոկոսի պիտանելիության տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յոլչյանը:

Կենտրոնական իրերի պահեստում պահվում է հագուստ, կոշիկ և համազգեստի այլ պարագաներ, որոնք ևս փորձաքննություն են անցնում և բաշխվում զորամասերին:ՀՀ ՊՆ-ին ապրանք են մատակարարում 26 ընկերություններ, որոնցից 8-ը՝ համազգեստ կարող ընկերություններ են: Արտադրողների 92 տոկոսը տեղական են: Յոլչյանի խոսքով` գալիք տարվանից զինվորականների կոշիկները կարվելու են ամբողջությամբ կաշվից, այլ ոչ թե կոմբինացված, ինչպես այժմ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում