Հասարակական

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը

1 րոպեի ընթերցում

 Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ աշխատանքային օրերին թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անհանգիստ է եղել: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հանգստյան օրերին սահմանային հատվածում նկատվել է լարվածություն: Կարող ենք ասել, որ Տավուշի մարզի բոլոր սահմանային գյուղերում անհանգիստ է եղել: Ինչպես գիտեք, երկու օր առաջ հակառակորդի կրակոցից քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Հայկական բանակի գործողությունները եղել են համաչափ, պատասխան է տրվել բոլոր թիրախային կրակոցներին: Ադրբեջանի կողմից համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացումը, հրադադարի ռեժիմի պահպանման մասին միջազգային կազմակերպությունների հորդորներն անտեսելն անպատասխան չեն մնացել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում