Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հազարամյակի հանդիպումը. Կուբայում Հռոմի պապն ու Ռուսիո պատրիարքը հռչակագիր են ընդունել

Հազարամյակի հանդիպումը. Կուբայում Հռոմի պապն ու Ռուսիո պատրիարքը հռչակագիր են 
ընդունել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների` վերջին հազարամյակի պատմության մեջ առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլիը նշել է, որ եղբայրական հանդիպումն ուղղված է երկու եկեղեցիների համատեղ աշխատանքի արդյունքում քրիստոնյաներին պաշտպանելուն: Հանդիպման ավարտին կնքվել է 30 կետից բաղկացած 10 էջանոց հռչակագիր: Դրանում արծարծվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են` հակամարտությունն Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների նկատմամբ ոտնձգությունները, միասեռ ամուսնությունները, աբորտներն ու էֆթանազիան:

Հանդիպման առաջին իսկ պահերից երկու եկեղեցիների առաջնորդները չափազանց բարեհամբույր են եղել միմյանց նկատմամբ, հանդիպելիս գրկախառնվել են ու երեք անգամ համբուրվել: «Հանդիպումն անց է կացվում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում»,-ասել է  պատրիարք Կիրիլը, իսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապն էլ իսպաներեն ասել է «վերջապես»: «Ակնհայտ է, որ սա Աստծո կամքն է»,-ընդգծել է Հռոմի պապը:

Հանդիպումն առաջինն  է 11-րդ դարից հետո, երբ պառակտում էր առաջացել քրիստոնեության ճյուղերի միջև։

Ինչպես հայտնում է BBC-ն, Կուբայից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ մեկ շաբաթյա այցով մեկնել է Մեքսիկա , որն աշխարհում երկրորդն է կաթոլիկ բնակչության թվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am