Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել

Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում մոլեգնող փոթորկի զոհ է դարձել առնվազն 4 մարդ, շուրջ մեկ միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Մեզ մոտ փոթորիկ է, որի քամու արագությունը ժամում 100 մղոն (160 կմ) է. դա համարժեք է «Այք» փոթորկին. քաղաքի կենտրոնում զգալի ավերածություններ են գրանցվել», - լրագրողներին ասել է քաղաքապետ Ջոն Ուիթմիրը:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ 2 մարդ զոհվել է ծառերի տապալման հետևանքով, ևս 1 ողբերգական դեպք է տեղի ունեցել ամբարձիչի պատճառով, որը տապալել է քամին։

Անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցվել են թռիչքները Հյուսթոնի երկու հիմնական օդանավակայաններում։ Ջորջ Բուշի անվան միջմայրցամաքային օդանավակայանում քամու արագությունը հասել է ժամում գրեթե 100 կմ-ի:

Տեխասում առանց էլեկտրականության մնացած մոտավորապես մեկ միլիոն սպառողներից ավելի քան 800 հազարը եղել են Հյուսթոնում։

Մայիսի 17-ին Հյուսթոնի բոլոր դպրոցները փակ են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am