Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ

«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր 
ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել 
Վիլմոտի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ճարտարապետը Տիգրան Ավինյանին է  ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները

Անդրադառնալով «Կասկադ» համալիրի ամբողջական կառուցմանը` քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին, կդրվեն հանրային քննարկման

Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am