Տարածաշրջանային

Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հունաց պատրիարքը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է 2025 թվականին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Dailysabah-ը՝ հղում անելով Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղիմեոսին։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է միասին տոնել այս կարևոր տարեդարձը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այժմ ստեղծվում է կոմիտե՝ կազմակերպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Թուրքիա, և Վատիկանը շուտով կապ կհաստատի Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցով։

Նիկեայի 1-ին տիեզերական ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսեր կողմից Նիկեայում (խմբ. այժմ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզնիկ քաղաքը) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում