Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Շվեդիայում հայտարարել են, որ պատրաստ են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին տրամադրել երկրի հյուսիսի տիեզերակայանը

Շվեդիայում հայտարարել են, որ պատրաստ են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին տրամադրել 
երկրի հյուսիսի տիեզերակայանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը պատրաստ է երկրի հյուսիսում գտնվող Կիրունա քաղաքի Esrange տիեզերակայանը տրամադրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամների ռազմական արբանյակների արձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը, որն ԱՄՆ-ում ներկայացրել է Շվեդիայի նոր տիեզերական ռազմավարությունը։

Ներկայում Եվրոպայի տարածքից տիեզերք ռազմական արբանյակների արձակման հնարավորություն չկա։ Ֆրանսիան առաջարկում է նման ծառայություն, բայց Ֆրանսիական Գվիանայի տիեզերակայանից։ Այդ նպատակների համար Կիրունայի տիեզերակայանի օգտագործման հարցն արդեն որոշ ժամանակ քննարկվում է, և այժմ դրա վերաբերյալ վերջնական որոշում է կայացվել։

«Անշուշտ, սա կարևոր հավելում է շվեդական արդյունաբերական բազայի համար: Միևնույն ժամանակ հաստատվում է համագործակցություն, որն ստեղծում է աշխատատեղեր, իսկ հեռանկարում՝ եկամուտ Շվեդիայի գանձարանի համար», - Բիլստրյոմի խոսքերն է մեջբերում SVT լրատվամիջոցը:

Անցյալ շաբաթ Շվեդիայի պետական ​​տիեզերական ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Հարավային Կորեայի տիեզերական ընկերության հետ, որը կկառուցի տիեզերանավեր արբանյակների՝ ուղեծիր դուրսբերման համար: Առաջին արբանյակը Esrange-ից արձակվելու է 2025 թվականից ոչ շուտ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ-ի գլխավորած Artemis միջազգային ծրագրին Շվեդիայի մասնակցության մասին։ Artemis Accords համաձայնագիրը տիեզերքի յուրացման միջազգային պայմանագիր է, որը պատրաստել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA): Սկզբանապես համաձայնագիրը 2020 թվականին ստորագրել են ԱՄՆ-ն և ևս յոթ երկրներ․ այժմ, Շվեդիայի միանալուց հետո, արդեն կա 38 մասնակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am