Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։

Համագործակցության շրջանակում  ՎԶԵԲ-ը ֆինանսական նոր գործիք է կիրառում Հայաստանում. ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը։ Ակբա բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղվող 50 միլիոն եվրոյի մինչև 50% ֆինանսական ռիսկերը իր վրա կվերցնի ՎԶԵԲ-ը։ Համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի ընդլայնել ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Ակբա 1.jpg (494 KB)

ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ Մոնղոլիայից մինչև Եվրոպա Ակբա բանկն առաջին գործընկերն է, որի հետ ՎԶԵԲ-ը մեկնարկում է այս նախագիծը։

Բացի այդ, Հայաստանում գործող բիզնեսներն այս համագործակցության շրջանակում ստանալով ֆինանսավորում, հնարավորություն կունենան նաև օգտվել  հատուկ խորհրդատվական ծառայություններից, որոնք կօգնեն նրանց զարգանալ արտասահմանյան շուկաներում:

«Ակբա բանկը շուրջ 25 տարի համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ։ Այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով մենք կարողանում ենք տրամադրել վարկեր մեր ընթացակարգերին համապատասխան, բայց ռիսկը հիսուն տոկոսի չափով կիսում ենք ՎԶԵԲ-ի հետ: Սա բանկին հնարավորություն է տալու ավելի ընդլայնված վարկային քաղաքականություն վարել, որից կշահեն նաև ՓՄՁ-ները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Այսօր մեր լավ գործընկեր Ակբա բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առանցքում եզակի պրոդուկտ է, քանի որ օգնում է ամրապնդել կապիտալը, կատարել ավելի շատ ֆինանսավորում տեղական փոքր ու միջին ձեռնարկություններում և նպաստել տեղական արժույթով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ Էֆեկտը կրկնակի է. շահում է ոչ միայն Ակբա բանկը,  այլև գյուղական բնակավայրերը և փոքր ու միջին ձեռնարկությունները: Իրականում հենց դա է այս պրոդուկտի  հիմնական նպատակը։ Ինչպես գիտեք, դա նաև մեր նպատակն է. ՎԶԵԲ-ը խթանում է ՓՄՁ-ների ֆինանսավորումը»,- նշել է ՎԶԵԲ-ում Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Ջորջ Օրլովը։

Պայմանագիրը ստորագրվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ամենամյա բիզնես համաժողովի ընթացքում, որը մեկ հարկի տակ է հավաքում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներին և բիզնեսի առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու գլոբալ ֆինանսական խնդիրները։

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը։ Ակբա բանկը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից և ունեն ավելի քան 20 տարվա համագործակցության պատմություն։

Մինչև օրս Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am