Ինովացիա

«Ֆեյսբուք»-ով ոչ մի գաղտնի բան չպետք է գրվի. մասնագետ

1 րոպեի ընթերցում

«Ֆեյսբուք»-ով ոչ մի գաղտնի բան չպետք է գրվի. մասնագետ

ԵՐԵՎԱՆ,4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական գաղտնիքներ «Ֆեյսբուք»-ով փոխանցելը վերջին բանն է, որ կարելի է անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 4-ին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք»-ն ստեղծված չէ գաղտնի խոսակցությունների համար, որովհետև գաղտնիությունը ենթադրում է նամակագրությունը ոչնչացնելու հնարավորություն: Բայց եթե նույնիսկ շատ լավ գաղտնիություն պահեք «Ֆեյսբուք»-ում, չեք կարող ջնջել դիմացինի գրածները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով` իհարկե, սոցիալական ցանցն ունի շատ լավ ստեղծված անվտանգության համակարգ, որը կարելի է կիրառել:

«Բավականին անվտանգ կարելի է լինել: Բայց ֆեյսբուքյան վիրուսները ստեղծված են բոլոր անվտանգության համակարգերը շրջանցելու համար: Եթե ձեր «Ֆեյսբուք»-ը վարակվել է վիրուսով, մնացածը երկրորդական է: Ոչ մի գաղտնի բան չպետք է ֆեյսբուքով գրվի, չի էլ նախատեսված»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում