Հասարակական

Հայաստանում «խոզի գրիպի» բռնկման վտանգ չկա. ՀՀ առողջապահության նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանում «խոզի գրիպի» բռնկման վտանգ չկա. ՀՀ առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «խոզի գրիպի» (H1N1) վիրուսով վարակվելու 3 դեպք է գրանցվել: Վարակվածներից մեկը հղի կին է, երկուսը երեխա: Այդուհանդերձ, մեր երկրում «խոզի գրիպի» բռնկման կամ համաճարակի վտանգ չկա: Յուրաքանչյուր տարի H1N1 վիրուսի թեթև ձևեր գրանցվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«H1N1-ի դեպքում առաջինը գրանցվում է վիրուսի բռնկում, հետո՝ համաճարակ: Այս պահին մենք բռնկման կամ համաճարակի մասին արդյունքներ չունենք: Հայաստանում «խոզի գրիպով» երեք վարակվածների դեպքը սովորական չափաքանակն է, դրանք թեթև ձևով են անցնում, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նախարարը:

Մուրադյանը նշեց, որ ԱՆ պատվաստումներ է իրականացնում, բայց գրիպի բոլոր տեսակների շտամմերի դեմ միաժամանակ հնարավոր չէ պատվաստումներ անել: Պատվաստումներով ծրագիրն ամեն տարի հագեցվում է պատվաստանյութերով, որոնք թույլ են տալիս ամեն տարի նվազեցնել հիվանդացությունը: Կենտավալենտ պատվաստանյութը ներդնելուց հետո 2,5 անգամ հնարավոր է եղել նվազեցնել հիվանդացությունը: Նախորդ տարի հակավիրուսային պատվաստումը ներդնելուց հետո շուրջ 60 տոկոսով նվազել է հիվանդացությունն ու դիմելիությունը: Այդ ծրագրային մոտեցումները արդարացված են:

H1N1-ը դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում