Քաղաքականություն

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարևանների կողմից Հայաստանի անօրինական շրջափակման մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարևանների կողմից Հայաստանի անօրինական շրջափակման մասին

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հարևանների կողմից անօրինական կերպով Հայաստանի շրջափակման վրա: Նախագահ Սարգսյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում, շեշտել է դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: «Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանը կարևորում է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: «Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում»,-նշել է ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով` միասնական և համարժեք գործողությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում