Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանն իրականացած է համարում Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու նպատակը

Տարոն Մարգարյանն իրականացած է համարում Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի 
վերածելու նպատակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին հանդիպել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կաօպերի վարչությունից, մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցեց՝ ստանալով ամենաշատ պարգևները, ինչի արդյունքում էլ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը: Ողջունելով երևանյան թիմի անդամներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրանց՝ Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու և փայլուն հաղթանակների համար: 

«Կարճ ժամանակ է անցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ավարտից, որոնք իսկապես աննախադեպ էին թե՛ մասնակից մեր հայրենակիցների և քաղաքների քանակով, և թե՛ աշխարհագրությամբ: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ Համահայկական խաղերը մարզական մեծ տոնի վերածելու մեր նպատակը լիովին իրականացավ, և 10 օր շարունակ Երևանը ապրում էր բարեկամության ու եղբայրության ոգով, տոնական բարձր տրամադրությամբ: Դուք էլ ձեր հերթին ձեր փայլուն մասնակցությամբ բազմապատկեցիք բոլոր երևանցիների բարձր տրամադրությունը՝ խաղերում արձանագրելով ամենաբարձր արդյունքը: Մեր թիմը նվաճեց ընդհանուր թվով 140 մեդալ, ինչը, անկասկած, ձեր բոլորի՝ մարզիկների, մարզիչների, բժիշկների, թիմերի կազմակերպչական ու մարզական հարցերով բոլոր պատասխանատուների համատեղ ջանքերի արդյունքն է»,- ընդգծել է քաղաքապետը։

Առանձնակի կարևորելով մարզամշակութային միջոցառումների անկացկացումն ու առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մայրաքաղաքը ներկայացնող մարզիչների ու մարզիկների կողքին: 

«Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ շարունակելու եք ձեր մարզումներն ու առաջիկայում բազմաթիվ նոր հաղթանակներ եք պարգևելու մեզ բոլորիս: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ լինելու է ձեր կողքին ու շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանյան թիմի անդամներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի հավաքական թիմի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար` ընդգծելով, որ նման վերաբերմունքը խիստ ոգևորիչ է և լրացուցիչ ուժ է տալիս ապահովելու համար նորանոր հաղթանակներ:

Համահայկական ամառային վեցերորդ խաղերում Երևանի հավաքական թիմի նվաճած գավաթները հանձնվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավանդույթի համաձայն` դրանք կպահվեն Երևանի քաղաքապետարանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]