Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ի լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ իր պաշտոնական կայքում: Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Բանաձևը, որի հեղինակն է «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին:  Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am