Քաղաքականություն

ՌԴ տրամադրած վարկը կբարձրացնի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը. Մովսես Հակոբյան

1 րոպեի ընթերցում

ՌԴ տրամադրած վարկը կբարձրացնի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 միլիոն դոլար վարկն անհրաժեշտ էր ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Ես համոզված եմ, որ այդ վարկը անհրաժեշտ մեր բանակին`ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

2015 թվականի հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը նշել էր, որ միջկառավարական հանձնաժողովի` այդ օրվա նիստը նշանավորվել է նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում