Հասարակական

ԱԺ-ն քննարկում է Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը մարդասիրական ծրագրերի իրականացման ոլորտում: Ազգային ժողովը քննարկում է ՀայաստանիՀանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ համաձայնագիրը նախատեսում է լայնածավալ տարածաշրջանային համագործակցություն մարդասիրական ուղղությամբ փրկարարական ուժերի ձևավորման, տեղաբաշխման և օգտագործման առումով: «Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնը կձևավորվի Հայաստանի Հանրապետությունան տարածքում: Կենտրոնը համալրված կլինի փրկարարական և մարդասիրական օգնություն ցույց տալու մեծածավալ սարքավորումներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տերտերյանը:

Նա հայտնեց, որ, ըստ համաձայնագրի, ՌԴ փրկարարական ուժերը Հայաստանում ստեղծվելիք մարդասիրական կենտրոնում կներդնեն 40 միլիոն դոլարի տեխնիկա՝ ավտոմեքենաների, ծանր մեխանիզմներ, ինչպես նաև որոշակի քանակով ուղղաթիռներ և թռչող ապարատներ, որոնք կունենան բացառապես մարդասիրական, այս դեպքում՝ աղետների արձագանքման, փրկարարական աշխատանքներ իրականացնելու ուղղվածություն:

Կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում, որտեղ տեղակայված է ՀՀ ՏԿԱԻՆ համապատասխան բազան: «Կենտրոնը լինելու է բավականին հագեցած: Հսմաձայնագրում և համաձայնագրին կից կանոնադրությունում ներկայացված են այն հիմնական գործառույթները, որոնք կիրականացվեն համաձայնագրի շրջանակներում: Մենք ներկայացրել ենք Ազգային ժողովին, որ ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո առաջիկա ամիսների ընթացքում շատ արագ կենտրոնը կսկսի համալրվել»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ հայկական կողմն արդեն իսկ ավարտել է նախապատրաստական աշխատանքները:

Վարե Տերտերյանը նաև հայտնեց, որ համաձայնագիրը բաց է լինելու երրորդ կողմի համար, ինչպես նաև սահմանափակում չի դրվում հայկական ուժերի օգտագործման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում