Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Բելգիայի խորհրդարանում հունիսի 18-ին պաշտոնապես կներկայացվի Հայոց 
ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը կներկայացնի Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի հեղինակը, լիագումար նիստին պաշտոնապես կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որից հետո կնշանակվի քվերակության օրը:

«Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև, մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտնեց դե Ռուվերը:

Լիագում նիստը տեղի կունենա հունիսի 18-ին` Բելգիայի ժամանակով ժամը 15:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am