«Սպարտակ»-ը ոչ-ոքի խաղաց առաջնության վերջին տուրում, Օզբիլիսն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ
16:43, 30 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում կայացավ վերջին տուրի «Սպարտակ»-«Ամկար» հանդիպումը, որտեղ երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը: Առաջնության վերջին խաղում «Սպարտակ»-ը վերջին րոպեին խուսափեց պարտությունից` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 3-3: Հայաստանի ազգային թիմի անդամ և Պերմի «Ամկար»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը թիմի մեկնարկային կազմում էր: Իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրից հետո «Սպարտակ»-ը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: «Ամկար»-ը տարին ավարտեց 11-րդ տեղում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում