Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պիտեր Բալաքյանը կմասնակցի Նյու Ջերսիում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին

Պիտեր Բալաքյանը կմասնակցի Նյու Ջերսիում կայանալիք Հայոց 
ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող և Հայոց ցեղասպանության գիտակ Պիտեր Բալաքյանը կմասնակցի ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բերգենի համայնքային քոլեջում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Բերգենի համայնքային քոլեջի պաշտոնական կայքը:

Գիտաժողովին շրջանակում բազում գրական մրցանակների արժանացած գրողը կխոսի Հայոց ցեղասպանության և 100-րդ տարելիցի պատմական կարևորության մասին:  Նաև նախատեսվում է հարց ու պատասխան գրողի հետ:

Գիտաժողովի շրջանակում տեղի կունենա  «Վիլյամ Սարոյան. Մարդ, գրող» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է մեծ հայի անձնական և ստեղծագործական կյանքին, նրա աշխարհայացքին: Ֆիլմի հեղինակն է Փոլ Կալինյանը, ով առաջին անգամ Սարոյանին հանդիպելիս պատկերացում չէր կարող ունենալ, թե ինչպես կծավալվի այդ ծանոթությունը: Լուսանկարիչ Կալինյանի ստեղծած դիմանկարներն էին, որ 15 տարի անց հիմք գտան այսօր բոլորին քաջ հայտնի Սարոյանին նվիրված նամականիշերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]