Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է 
ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից մայիսի 17-ին ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։ Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։  Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։    

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am