Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գեղարքունիքում աշնանացանը հաջող է ձմեռել

Գեղարքունիքում աշնանացանը հաջող է ձմեռել

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականին կատարված աշնանացան ցորենի ցանքերը հաջող են ձմեռել ու այս պահի դրությամբ միանգամայն կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքներում 2023 թվականին կատարվել է 10 հազար 323 հեկտար աշնանացան։ «Վարդենիս, Գավառ, Սևան, Մարտունի, Ճամբարակ համայնքներից աշնանացանի ցրտահարության մասին ահազանգեր չեն ստացվել։ Մյուս կողմից մեր և համայնքապետարանների մասնագետների դիտարկումները հաստատել են, որ աշնանացան ցորենի բոլոր ցանքատարածությունները հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար: Մնում է հուսալ, որ հետագա եղանակային պայմանները ևս կնպաստեն ցորենի արտերի աճին ու բարձր բերքատվությանը»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am