Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա զոհ և տուժած

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 18-ին ժամը 04:28-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար առկա է գազի արտահոսք:

«Արմենպրես»-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., ծնված 1983 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2007 թ) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն Ա. Հ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am