Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը սպասում է Ծառուկյանի պարզաբանումներին

Գալուստ Սահակյանը սպասում է Ծառուկյանի պարզաբանումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նամակ է ուղարկել, որում լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել նիստերից բացակայությունների վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ սպասում է իր նամակի պատասխանին: «Բացակայությունների ուսումնասիրություններն արդեն ավարտվել են, իրավական բոլոր հիմքերն արդեն պատրաստ են: Մենք հիմա սպասում ենք լրացուցիչ պարզաբանումների: Ես նամակ եմ գրել պարոն Ծառուկյանին, որպեսզի հիմնավորում ներկայացնի իր բացակայությունների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Սահակյանն ընդգծեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը սկսելու առումով շտապելու բան չունի: «Երբ որ կլինեն բոլոր պատասխանները, պատշաճ ընթացակարգերով կիրականացնենք մեր գործողությունները»,- ասաց Սահակյանը:

Նա նաև ընդգծեց, որ ընդհանրապես չէր ցանկանա, որ Ազգային ժողովի նիստերից բացակայությունների նախադեպ լիներ, որովհետև քաղաքական դաշտում, երբ լինում են նման նախադեպեր, հետո ուրիշները փորձ են անում շարժվել այդ նախադեպերով:

2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: «Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am