Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ադրբեջանի իշխանությունները նևրոզային վիճակում են. քաղաքագետ

Ադրբեջանի իշխանությունները նևրոզային վիճակում են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ու Ադրբեջանի քայլերը վկայում են, որ այդ երկրի իշխանությունները նևրոզի վիճակում են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին 8-9 ամիսներին, ըստ ծավալի, տարբերվում է դրանից առաջվա իրադարձություններից: Որոշակի գործողությունների սրացում է նկատվում ադրբեջանական կողմից, դրան պատասխան գործողություններ են լինում հայկական կողմից: Սովորաբար, հայկական կողմը ավելի խիստ է պատասխանների մեջ: Իրենց գործողություններով ադրբեջանցիները ռազմական հաջողություններ չեն գրանցում: Ադրբեջանում խուճապի հատկանիշներն ակնառու են, որը կարելի է տեսնել անզեն աչքով: Անօդաչուի դեպքը ցույց է տալիս որոշակի նևրոզը, որը առկա է ադրբեջանական իշխանությունների մոտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, որը, ըստ քաղաքագետի, ինչ-որ չափով տարբերվում է նախորդներից, կարելի է համարել հայ դիվանագիտական աշխատանքի արդյունք, բացի այդ` այն նաև ներկայիս իրավիճակի արդյունքն է: «Միսնկի խմբի դերակատարությունն այս պահին ոչ թե կոնֆլիկտի կարգավորումն է, քանի որ այն կարգավորել հիմա հնարավոր չէ: Դա անել հայերի ու ադրբեջանցիների փոխարեն, Մինսկի խումբը չի կարող: Մինսկի խմբի գործը ստատուս-քվոյի պահպանումն է, ինչն էլ արվում է»,-նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով` դժվար է գտնել այնպիսի ֆորմատ, որի պարագայում Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր շահեր գտնեն ու աշխատեն միասին: Բայց Մինսկի խմբի պարագայում միասին աշխատում են: «Սա այն բանի արդյունքն է, որ ոչ մեկին պատերազմ այստեղ պետք չէ: Նրանք աշխատում են, որ ստատուս քվոն պահպանվի»,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նախորդ տարվա օգոստոսի սրացումներից հետո կրկին լարվել է 2015թ. հունվարի առաջին իսկ օրերից: Ադրբեջանը թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն բազմաթիվ փորձեր է արել, սակայն կորուստներ կրելով հետ է շպրտվել: Ցավոք, հայկական կողմը յոթ զոհ ունի, այդ թվում` խաղաղ բնակիչ` 80-ամյա հովիվ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am