Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 17-ին այցելել է Կիրանց բնակավայր և հանդիպել գյուղի բնակիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների հետևում, կարճ է տևել, մարզպետը հեռացել է առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։ 

Կիրանցի բնակիչները մայիսի 16-ից փակ են պահում  Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։  Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների դեմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am