Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները

Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման 
աշխատանքները

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մեկնարկել է 2024 թվականի համար նախատեսված հերթական սուբվենցիոն ծրագիրը, որը ներառում է Սևան քաղաքի փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023 թվականին, իսկ նույն ծրագրի 2-րդ փուլը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցների և Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումը:

Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը ներառում է 8083 քմ մակերես:  Հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 95 մլն 446 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Նաիրյան փողոցի մայթերը հիմնանորոգվելու են ասֆալտապատմամբ, որն ընդգրկում է 16892 քմ մակերես: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 199 մլն 827 հազար 200 դրամ է, որի 50 տոկոսը  ներդրվելու է ՀՀ կառավարության, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի կողմից:

Նալբանդյան փողոցը կհիմնանորոգվի  14602 քմ մակերեսով։ Այն ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  144 մլն 531 հազար 600 դրամ, որ 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «Ճան Շին» ՍՊԸ-ն:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am