Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/43. Էքզյուպերի, Մարկես, Կոելյո.. հայ ընթերցողների նախընտրությունները գրեթե չեն փոխվում

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/43. Էքզյուպերի, Մարկես, Կոելյո.. հայ ընթերցողների նախընտրությունները գրեթե չեն փոխվում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի«Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Երկրորդ հորիզոնականում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Անտարես հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետՀովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը»սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի երրորդ հորիզոնականում է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»հինգերորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն այս անգամ վեցերորդ հորիզոնականում է:

ԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»ևս ընդգրկվել է բեսթսելերների ցուցակում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

ՕրհանՓամուքի«Իմանունըկարմիրէ»գիրքն ութերորդ հորիզոնականում է: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:

ԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնի վիպակը իններորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էՆարեկԿիրակոսյանի«Մեդիտացիա»գիրքը: Այն հեղինակի երկրորդ գիրքն է, ուր զետեղված են բանաստեղծություններ և էսսեներ: Բառի կշիռն ու բառի միջանկյալ լռությունն իր ներսում կրող բանաստեղծը փորձում է վերարտադրել ներաշխարհում կուտակված մտավարժանքների ալքիմիան, որ ժամանակի ու տարածության մեջ գոյություն ունեցող բացակա պատկերների թափանցիկ սինթեզն է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 25
2 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 16
3 0

Հովիկ Չարխչյան

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 16
4 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14
5 * Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» Անտարես 11
6 +3

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 8
7 +1

Էլֆրիդե Ելինեկ

«Դաշնակահարուհին»

Անտարես 7
8 -2 Օրհան Փամուք «Իմ անունը կարմիր է» Անտարես 7
9 -2

Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 6
10 -5 Նարեկ Կիրակոսյան «Մեդիտացիա» Էդիթ Պրինտ 6
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում