Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Մամեդյարովը չի բացառել Բազելում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը

Մամեդյարովը չի բացառել Բազելում Հայաստանի արտգործնախարարի հետ 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը մինչև տարեվերջ կարող են նոր հանդիպում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը դրական է գնահատել Փարիզում կայացած հանդիպումները, որոնք, ըստ նրա, կարևոր քայլ էին կարգավորման գործընթացին ընդառաջ: «Այս հակամարտությունը չի կարող կարգավորվել մեկ օրում: Մենք պետք է շարունակենք քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնք դեռ համաձայնեցված չեն: Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Բազելում կանցկացվի նաև հանդիպում ղարաբաղյան հիմնախնդրի հարցով: Մենք կխոսենք և քննարկումներ կունենանք: Հնարավոր է` մոտ ժամանակներս նախագահների հանդիպման անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համարհանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am