Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը դատապարտել է Սիրիայում հայկական եկեղեցու պայթեցումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը դատապարտել է 
Սիրիայում հայկական եկեղեցու պայթեցումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգությունն է հայտնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Դեր Զորի հայկական եկեղեցին պայթեցնելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլն նշել է, որ Սիրիայում կառավարական և հակակառավարական կողմերի շարունակական բախումների արդյունքում ոչնչացվում են կրոնական և հնագիտական շատ վայրեր:խոսնակ Ռուփերթ Քոլվիլն իր

Քոլվիլն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում զգալիորեն աճել են Սիրիայում հակակառավարական զինյալ ուժերի հարձակումները կրոնական անձանց և շինությունների վրա, մասնավորապես` եկեղեցիների: Նա հայտնել է, որ սիրիական կառավարական ուժերը շարունակում են զինվորական օբյեկտները մշակութային շինությունների տարածքում տեղադրել և դրանք վերածել ռազմաբազաների:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի խոսնակն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ մինչև օրս շարունակում են անհետացած համարվել Հալեպի սիրիական ուղղափառ և հույն ուղղափառ արքեպիսկոպոսներ Յոհաննա Իբրահիմն ու Փոլ Յազիգին` առևանգված 2013 թվականի ապրիլին, ինչպես նաև հայր Պաոլո ԴալլՕգլիոն` առևանգված 2014 թվականի հունվարին:

«Մենք ընդգծում ենք, որ կրոնավորներն ու կրանական շինությունները միջազգային հումանիտար օրենքով երաշխավորված հատուկ պաշտպանության տակ են և պետք է հարգանքի արժանանան ու պաշտպանվեն բոլորի կողմից»,- հայտարարել է Քոլվիլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am