Միջազգային

Աշխարհում հայտնվել Է արհեստական սրտով երկրորդ մարդը

1 րոպեի ընթերցում

Աշխարհում հայտնվել Է արհեստական սրտով երկրորդ մարդը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի բժիշկները պատմության մեջ երկրորդ անգամ կատարել են արհեստական սրտի փոխպատվաստման վիրահատություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Carmat ընկերության հայտարարությունը, որի մասնագետներն զբաղվում Էին օրգանի ստեղծմամբ:

ԶԼՄ-ները նշում են, որ վիրահատությունը խստագույն գաղտնիության պայմաններում մի քանի շաբաթ առաջ կատարվել Է Նանտի բժշկական կենտրոնում:

900 գրամ քաշով արհեստական սիրտը փոխպատվաստվել Է ավելորդ քաշից տառապող հիվանդին: Չնայած այն բանին, որ վիրահատության վերաբերյալ հաղորդումներն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել, Փարիզի սակարանում Carmat-ի բաժնետոմսերի արժեքն աճել Է 18,5 տոկոսով:

Սրտի փոխպատվաստման ՝աշխարհում առաջին վիրահատությունը կատարվել Է 2011 թվականի դեկտեմբերի կեսին Ժորժ Պոմպիդուի անվան եվրոպական հոսպիտալում:

Սակայն 76-ամյա տղամարդը, որին պատվաստվել Էր եզակի բիոպրոտեզ, երկուսուկես ամիս անց մահացել Էր դրա մեխանիզմի աշխատանքի խափանման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում